Էլեկտրոնիկա երեխաների համար
Ծրագրային բովանդակությունը երեխաների համար լավ մտածված և հարմար հայեցակարգ է՝ էլեկտրոնիկայի հետ ծանոթանալու և աշխատանք սկսելու համար։ Նրանք կստանան առօրյա կյանքում կիրառվող էլեկտրական սարքավորումների հետ կապված հիմնարար գիտելիքներ և կզարգացնեն ինժեներական և ալգորիթմական մտածողություն։
Երեխաները կհավաքեն ռադիո, կստանան զվարճալի ձայներ բարձրախոսի և խոսափողի միջոցով, կկառավարեն էլեկտրական շղթաները լույսի սենսորի միջոցով, կթեստավորեն տարատեսակ ազդանշանային համակարգեր և այլն։ Հետագա գործնական աշխատանքները, շղթաների զուգահեռ և հաջորդական միացումների մասին խորացված գիտելիքները թույլ կտան պատկերացում կազմել էլեկտրականության և էլեկտրոնիկայի հիմունքների վերաբերյալ։
Գործնական աշխատանքներ, փորձեր և տեսական նյութեր
Դասերի ընթացքում կատարվելու են բազմաթիվ գործնական աշխատանքներ և փորձեր։ Յուրաքանչյուր երեխա ինքնուրյուն կհավաքի շուրջ 60 տարատեսակ էլեկտրական սխեմաներ։ Էլեկտրականության կարևոր տերմինների ուսուցանումը տեղի կունենա փորձերով և տեսական նյութերով։ Վերջիններս գրված են երեխաների համար պարզ և հարմար ձևաչափով և ցուցադրվելու են էկրանի վրա պատկերների և անիմացիաների ուղեկցությամբ։
Երեխաները կսովորեն զանազան էլեկտրական բաղադրիչների աշխատանքի սկզբունքները և կառուցվածքը։ Ահա դրանցից մի քանիսը՝
Հոսանքի աղբյուր
Կոնտակտային էլեմենտներ
Անջատիչ, մագնիսական անջատիչ, կոճակ
Լամպ, լուսադիոդ
Ռեզիստոր, կոնդենսատոր, դիոդ, տրանզիստոր, պոտենցիոմետր
Տրամաբանական էլեմենտներ
Խոսափող, բարձրախոս
Պիեզո էլեմենտ
Ազդանշանային և ձայնային մոդուլներ
FM-ռադիո մոդուլ
Լույսի, խոնավության և շփման սենսորներ
Էլ. շարժիչ
Յուրաքանչյուր երեխա ունենալու է իր առանձին աշխատասեղանը և անհրաժեշտ բոլոր գործիքները, ինչպես նաև տրվելու են անհրաժեշտ բոլոր ռադիոդետալներն ու մասերը՝ գործնական աշխատանքներ կատարելու համար։
Նախնական գրանցման հայտն ուղարկելուց հետո Դուք կմասնակցեք բաց դռների օրվան, որտեղ կծանոթանաք մեր լաբորատորիային, ուսուցչի և կրթական ծրագրի բովանդակության հետ։