Էլեկտրոնիկայի և ԱԹՍ-ների պատրաստման հիմունքներ
Դասընթացը նախատեսված է սկսնակների համար և բաղկացած է 3 բաժիններից՝ էլեկտրականություն և էլեկտրական երևույթներ, օպտիկա, անօդաչու թռչող սարքեր։
Ծրագրային բովանդակության շեշտը դրված է որակի և խստապահանջության վրա։ Ստացված գիտելիքները թույլ կտան հասկանալ ամենացածր մակարդակում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները, զանազան էլեկտրական բաղադրիչների աշխատանքի սկզբունքները և կառուցվածքը, որոնք կդառնան ամուր հիմք գիտելիքների հետագա ընդլայնման և խորացման համար։ Ստորև թվարկված են դասընթացի բաժինները և նրանց հիմնական թեմաները։
Էլեկտրականություն և էլեկտրական երևույթներ:
Էլեկտրական լիցք, լիցքի շարժումը, էլ. հոսանք, հոսանքի աղբյուր, հաստատուն էլ. հոսանք, հոսանքի ուժ, էլ. շղթան և նրա տարրերը, մագնիսական դաշտ, ուժագծեր, էլ. մագնիսական դաշտ, փոփոխական հոսանք, տրանսֆորմատոր, ռադիոկապ, թվա-անալոգային և անալոգա-թվային փոխակերպիչներ, Վինի կամրջակ, RC ֆիլտր (ցածր հաճախ., բարձր հաճախ., շերտավոր), դաշտային տրանզիստոր, դելտա մոդուլյացիա:
Օպտիկա:
Ծանոթություն ոսպնյակի հետ, ֆոկուսային հեռավորություն, ոսպնյակների տեսակները, պատկերների կառուցում, ծանոթություն լուսանկարչության և շարժանկարի սկզբունքներին:
Անօդաչու թռչող սարքեր:
Աերոդինամիկայի հիմունքները, պտուտակ, եռաֆազ շարժիչ, արագության էլեկտրոնային կարգավորիչ, աքսելերոմետր, գիրոսկոպ, բարոմետր, թռիչքի վերահսկիչ սարք, թռիչքային տվյալներ և ռեժիմներ, ռադիոհաղորդիչ և ռադիոընդունիչ, FPV համակարգ, GPS ազդանշան, LiPo մարտկոց, QGC կառավարման և առաքելության պլանավորման ծրագիր:
Դասերի ընթացքում կատարվելու են բազմաթիվ գործնական աշխատանքներ և փորձեր։ Ահա դրանցից մի քանիսը՝
Զոդման հմտություններ
Ամպերմետրի, վոլտմետրի, օհմմետրի, գալվանոմետրի և օսցիլոգրաֆի կիրառումը և միացման ձևերը
Տրանզիստորի, ռեզիստորի, կոնդենսատորի, դիոդի, տիրիստորի, ստաբիլիտրոնի և այլ ռադիոդետալների աշխատանքի սկզբունքները, միացման ձևերը, չափումներ
Կիսահաղորդիչների էլեկտրահաղորդականություն, p-n անցում
Գործող էլ. սխեմաների հավաքում
Մագնիսական դաշտի, էլ. մակածման, օպտիկական պատկերի ստացման և այլ փորձեր
Անխոզանակ շարժիչի պտույտների, քարշուժի և հոսանքի ծախսի հաշվարկներ
ԱԹՍ-ի հավաքում
ԱԹՍ-ի թռիչքի փորձարկում փակ և բաց տարածքներում
Յուրաքանչյուր սովորող ունենալու է իր առանձին աշխատասեղանը և անհրաժեշտ բոլոր գործիքները, ինչպես նաև տրվելու են անհրաժեշտ բոլոր ռադիոդետալներն ու մասերը՝ գործնական աշխատանքներ կատարելու համար: Տպատախտակների վրա հավաքած բոլոր էլ. սխեմաները դառնալու են սովորողի սեփականությունը: