ԱԹՍ-ների նախագծման ուսուցիչ պատանիների և չափահասների համար

Աշխատանքային պայմանագիր՝ մշտական
Գտնվելու վայր՝ ք. Երևան, Կիևյան 16
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 1, 2024թ.

Աշխատանքի նկարագրություն

Պատանիներին և չափահասներին ԱԹՍ-ների նախագծման դասավանդում: Դասախոսոությունների ընթերցում, գործնական աշխատանքների և փորձերի կատարում: Կրթական ծրագրերի բովանդակության մշակում և լրամշակում, ԱԹՍ-ների խմբային ուսումնական թռիչքների կազմակերպում:

Աշխատանքային պարտականություններ

  • Ընթերցել դասախոսություններ
  • Կատարել գործնական աշխատանքներ և փորձեր
  • Մշակել և լրամշակել կրթական ծրագրերի բովանդակությունը
  • Կազմակերպել ԱԹՍ-ների խմբային ուսումնական թռիչքներ
  • Յուրաքանչյուր ուսանողի հասցնել դասընթացով նախատեսված մակարդակին
  • Զարգացնել ուսանողի ինժեներական և ալգորիթմական մտածողությունը
  • Հետևել անվտանգության կանոնների պահպանմանը
  • Լրացնել մատյանները
  • Կազմել և անցկացնել միջանկյալ և ամփոփիչ թեստեր

Անհրաժեշտ հմտություններ

  • Ուսուցման մեթոդներ և հնարներ
  • Աերոդինամիկայի հիմունքներ
  • Մեխատրոնիկայի հիմունքներ
  • Էլեկտրոնիկայի հիմունքներ
  • Pixhawk և Ardupilot թռիչքի վերահսկիչ սարքեր
  • PWM և PPM մոդուլյացիաներ
  • SBUS և IBUS հաղորդակարգեր
  • UART, SPI և I2C հաղորդակցման ինտերֆեյսեր
  • ATmega և STM միկրոկոնտրոլերների ծրագրավորում
  • Եռաֆազ անխոզանակ (brushless) շարժիչներ
  • Շարժիչի պտույտների ղեկավարմում (ESC)
  • Աքսելերոմետր, գիրոսկոպ և բարոմետր սենսորներ
  • Միկրոէլեկտրամեխանիկական (MEMS) տեխնոլոգիաներ
  • Ռադիո հաղորդիչ և ընդունիչ
  • Վիդեո հաղորդիչ և ընդունիչ
  • GPS ազդանշան
  • Թռիչքային տվյալներ և ռեժիմներ
  • QGroundControl, Mission Planner և Betaflight կառավարման և առաքելության պլանավորման ծրագրեր
  • Համաշխարհային գեոդեզիական համակարգ (WGS 84)
  • LiPo մարտկոցներ
  • Չափիչ սարքեր
  • Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Անհրաժեշտ հատկանիշներ

  • Ուսանողների հետ աշխատելու, ինչպես նաև մասնագիտական աշխատանքի նկատմամբ մեծ սեր
  • Կոկիկություն
  • Հոգատարություն
  • Պատասխանատվություն
  • Պարտաճանաչություն

Աշխատավարձի, աշխատանքային գրաֆիկի հետ կապված և այլ հարցերի դեպքում զանգահարել՝ 041 809 810 հեռախոսահամարով:


Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն jobs@astronaut.am էլ. փոստին: