Էլեկտրոնիկայի ուսուցիչ երեխաների և պատանիների համար

Աշխատանքային պայմանագիր՝ մշտական
Գտնվելու վայր՝ ք. Երևան, Կիևյան 16
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 1, 2022թ.

Աշխատանքի նկարագրություն

Երեխաներին և պատանիներին էլեկտրոնիկայի դասավանդում: Լեկցիաների ընթերցում, գործնական աշխատանքների և փորձերի կատարում: Կրթական ծրագրերի բովանդակության մշակում և լրամշակում, էլեկտարան սխեմաների մշակում և լրամշակում:

Աշխատավարձ և գրաֆիկ

Զբաղվածությունը` շաբաթվա ցանկացած 4 օր, բացի կիրակիից, օրական 4 աշխատանքային ժամով, ամսական աշխատավարձն առանց հարկերի` 160 000 ՀՀ դրամ:

Աշխատանքային պարտականություններ

  • Ընթերցել լեկցիաներ
  • Կատարել գործնական աշխատանքներ և փորձեր
  • Մշակել և լրամշակել կրթական ծրագրերի բովանդակությունը
  • Մշակել և լրամշակել էլեկտարան սխեմաներ
  • Ուսուցանել էլեկտրական սխեմաների կոկիկ հավաքման կանոններին
  • Յուրաքանչյուր աշակերտի հասցնել դասընթացով նախատեսված մակարդակին
  • Զարգացնել աշակերտի ինժեներական և ալգորիթմական մտածողությունը
  • Սերմանել բարեկիրթ վարք և խոսք
  • Հետևել անվտանգության կանոնների պահպանմանը
  • Լրացնել մատյանները
  • Կազմել և անցկացնել միջանկյալ և ամփոփիչ թեստեր
  • Կապի մեջ լինել աշակերտի ծնող(ներ)ի հետ

Անհրաժեշտ հմտություններ

  • Ուսուցման մեթոդների և հնարների տիրապետում
  • Էլեկտրադինամիկայի, էլեկտրոնիկայի և օպտիկայի հիմունքների գերազանց իմացություն
  • Ռադիոդետալների աշխատանքի սկզբունքների և կառուցվածքի գերազանց իմացություն
  • Սխեմոտեխնիկայի գիտելիքներ
  • Զոդման հմտություններ
  • Չափիչ սարքերի հետ աշխատելու հմտություններ
  • Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Անհրաժեշտ հատկանիշներ

  • Երեխաների և պատանիների հետ աշխատելու, ինչպես նաև մասնագիտական աշխատանքի նկատմամբ մեծ սեր
  • Կոկիկություն
  • Հոգատարություն
  • Պատասխանատվություն
  • Պարտաճանաչություն

Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն jobs@astronaut.am էլ. փոստին՝ նամակի «թեմա» (“subject”) հատվածում նշելով էլեկտրոնիկայի ուսուցիչ: