Էլեկտրոնիկայի ուսուցիչ երեխաների և պատանիների համար
Աշխատանքային պայմանագիր՝ մշտական
Գտնվելու վայր՝ ք. Երևան, Կիևյան 16
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 1, 2022թ.
Աշխատանքի նկարագրություն
Երեխաներին և պատանիներին էլեկտրոնիկայի դասավանդում: Լեկցիաների ընթերցում, գործնական աշխատանքների և փորձերի կատարում: Կրթական ծրագրերի բովանդակության մշակում և լրամշակում, էլեկտարան սխեմաների մշակում և լրամշակում:
Աշխատավարձ և գրաֆիկ
Զբաղվածությունը` շաբաթվա ցանկացած 4 օր, բացի կիրակիից, օրական 4 աշխատանքային ժամով, ամսական աշխատավարձն առանց հարկերի` 160 000 ՀՀ դրամ:
Աշխատանքային պարտականություններ
- Ընթերցել լեկցիաներ
- Կատարել գործնական աշխատանքներ և փորձեր
- Մշակել և լրամշակել կրթական ծրագրերի բովանդակությունը
- Մշակել և լրամշակել էլեկտարան սխեմաներ
- Ուսուցանել էլեկտրական սխեմաների կոկիկ հավաքման կանոններին
- Յուրաքանչյուր աշակերտի հասցնել դասընթացով նախատեսված մակարդակին
- Զարգացնել աշակերտի ինժեներական և ալգորիթմական մտածողությունը
- Սերմանել բարեկիրթ վարք և խոսք
- Հետևել անվտանգության կանոնների պահպանմանը
- Լրացնել մատյանները
- Կազմել և անցկացնել միջանկյալ և ամփոփիչ թեստեր
- Կապի մեջ լինել աշակերտի ծնող(ներ)ի հետ
Անհրաժեշտ հմտություններ
- Ուսուցման մեթոդների և հնարների տիրապետում
- Էլեկտրադինամիկայի, էլեկտրոնիկայի և օպտիկայի հիմունքների գերազանց իմացություն
- Ռադիոդետալների աշխատանքի սկզբունքների և կառուցվածքի գերազանց իմացություն
- Սխեմոտեխնիկայի գիտելիքներ
- Զոդման հմտություններ
- Չափիչ սարքերի հետ աշխատելու հմտություններ
- Անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Անհրաժեշտ հատկանիշներ
- Երեխաների և պատանիների հետ աշխատելու, ինչպես նաև մասնագիտական աշխատանքի նկատմամբ մեծ սեր
- Կոկիկություն
- Հոգատարություն
- Պատասխանատվություն
- Պարտաճանաչություն
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն jobs@astronaut.am էլ. փոստին՝ նամակի «թեմա» (“subject”) հատվածում նշելով էլեկտրոնիկայի ուսուցիչ: